▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ-2013»-ին կկատարի Lonely Planet երգը

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում որոշվեց մայիսին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի կողմից ներկայացվելիք երգը:

Ուղիղ եթերում «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը և «Դորիանս» խումբը կատարենցին չորս երգ, որոնցից էլ ընտրություն կատարվեց ՝ ժյուրիի և հանդիսատեսի կողմից՝ 50/50 սկզբունքով:


Հանդիստեսի քվեարկությունը կայացել է  նախընտրած երգին հավաքված առավելագույն sms-ների միջոցով: Մրցութային երգերն էին՝ Lying, Lonely Planet, No time, Toy Planet:

Հաղթող է ճանաչվել Lonely Planet երգը, որի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, իսկ երաժշտության համահեղինակը Բլեք Սաբաթ աշխարհահռչակ խմբի կիթառահար  Թոնի Այովան:


Հիշեցնենք, որ Հայաստանը երգի այս մրցույթին մասնակցում է 2006-ից։ Առաջին անգամ «Եվրատեսլին» Հայաստանից մասնակցել է երգիչ Անդրեն։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more