▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Սուջյանն ու Միքայել Ոսկանյանը չեղարկել են մեծ համերգը` աջակցություն հայտնելով Արցախին

Գոռ Սուջյանի ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի մեծ համերգը չեղարկվել է ի աջակցություն Արցախի։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը։

«AFTERPARTY» խորագրով համերգը պետք է կայանար հուլիսի 30-ին կանանց և նորարարության «FemInno» կոնֆերանսի շրջանակում։

«Կազմակերպիչների հետ որոշում կայացվեց չեղարկել համերգը, բայց ավելի փոքր ելույթները չենք չեղարկի, որովհետև կարծում ենք, որ ակցիաներին զուգահեռ պետք է տարածվի նաև հայկական մշակույթը»,– նշել է երաժիշտը։

Ոսկանյանը տեղեկացրել է, որ ինքն էլ կմիանա ակցիաներին, քանի որ միշտ սատարում է Արցախին ու արցախցիներին։

Տևական ժամանակ է` Երևանում ակցիաներ են իրականացվում ի աջակցություն Արցախի։ Այսօր «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով համաժողովրդական շարժմանը, կարճ ժամանակով փակեցին Երևանի մի քանի փողոցները` նշելով, որ իրենց այցիայի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին, երևանցիներին իրազեկել, թե ինչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more