Մոնակոյում բնակվող ռուս գործարար Վասիլի Կլյուկինն իրավունք է ստացել Տիեզերք թռչել հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ:
Բանն այն է, որ ֆրանսիական Կանն քաղաքում ՁԻԱՀ-ի հետազոտության հիմնադրամի կողմից անցկացված բարեգործական երեկոյի ընթացքում Վասիլի Կլյուկինը հաղթել է աճուրդում՝ ներդնելով 1.5 մլն դոլար:
Թռիչքի ամսաթիվը առայժմ չի նշվում. տեղեկացնում է Reuter-ը: