▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել

Հրապարակ թերթը գրում է․ «Գորիս-Կապան ավտոճանապարհը թեեւ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, եւ մայրուղին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։ Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։

Ճանապարհի այդ մասով երթեւեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթեւեկության համար։

Ադրբեջանական կողմը կարող է հանգիստ իդենտիֆիկացնել անցորդներին, եւ սա ռիսկեր է առաջացնելու՝ մարդիկ խուսափելու են այդ հատվածով երթեւեկելուց, հատկապես որ ԱԱԾ-ն ամիսներ առաջ հորդորեց՝ խնդրահարույց կիլոմետրերը հնարավորինս արագ անցնել, առանց կայանելու։ Իսկ թե իրականում ինչի դիմաց բացվեց ճանապարհը, դրա մասին առաջիկա գործընթացները կփաստեն»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more