▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գումա՞ր կբաժանվի պատգամավորներին` գազային համաձայնագրի քվեարկությունն ապահովելու համար

Asekose.am-ի էլելտրոնային հասցեին ստացված նամակը, որից հատվածներ ներկայացնում ենք առանց մեկնաբանության, նշում է, թե վաղը Ազգային Ժողովում գազային պայմանագրի քվեարկությունն ապահովելու հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացել, որը իշխանության վերնախավում խուճապային և պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել:

Նշվում է, որ ուրբաթ օրը քվեակության ձախողումից հետո երեկոյան գաղտնի հավաք է կազմակերպվել , որին ներկա է եղել նաև ռուսական կողմից ներկայացուցիչ: Այնուամենայիվ իշխող վարչախումբը չի կարողանում լուծել անհրաժեշտ քանակությամբ ձայներ ապահովելու հարցը: Հիմնական պատճառներից մեկը մեծ թվով հանրապետական պատգամավորների Հայաստանից բացակայելն է: 
Ըստ նամակագրի, ով ներկայանում է իբրև
Հայաստանի ապագայով մտահոգ և իրավիճակից տեղյակ քաղաքացի, ելնելով իրավիճակի անելանելիությունից, քննարկվել է նույնիսկ  բոլոր հանրապետական պատգամավորներին գումար բաժանելու հարցը, որի ծախսը իր վրա կվերցնի ռուսական կողմը, մասնավորապես` Գազպրոմ ընկերությունը:

Նշենք, որ տարածված տեղեկատվության մասին կարծիք ստանալու ակնկալիքով  Asekose.am-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, սակայն նրանց  բջջայիններն անհասանելի էին` թերևս այն պատճառով, որ ֆեյսբուքյան օգտատերերից մի քանիսն այսօր համացանցում հրապարակել էին ՀՀԿ-ական պատգամավորների հեռախոսահամարներն ու կոչ արել զանգահատել նրանց ու հաղորդագրություններ ուղղարկել` հորդորելով վաղը դեմ քվեարկել այսպես կոչված` Գազի պայմանագրին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more