▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում:

4-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ: Լեւոն Արոնյանը հաշվենկատ քայլերով արդեն խաղասկզբում դիրքային առավելություն ստացավ: Սպիտակները խաղաքարարերը փոխանակելու միջոցով փորձեցին հավասարեցնել իրավիճակը, սակայն դա նրանց չհաջողվեց: Մեր գրոսմայստերը վստահ հաղթանակ տարավ եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի: Նա այս պահին միանձնյա գլխավորում է մրցաշարային  աղյուսակը:

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Արոնյան՝ 3, Նայդիչ, Հոու Յիֆան, Կարուանա՝ 2.5-ական, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 2-ական, Մեյեր՝ 1, Բլյոբաում՝ 0.5:

Ապրիլի 20-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more