▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրեթե բոլոր սոցիալական ցանցերը գաղտնալսվում են. Սամվել Մարտիրոսյան

«Երբ օգտվում եք սոցիալական ցանցերից  միշտ հիշեք, որ հնարավոր է դուք մենակ չեք: Գրեթե բոլոր սոցիալական ցանցերը՝ սկսած  «Սկայպ»-ից, վերջացրած ֆեյսբուքով, գաղտնալսվում են: Գործում է «Պրիզմա» անունով մի համակարգ, որը գաղտնի գործակալներին թույլ է տալիս թափանցել օգտատերերի ոչ միայն հրապարակային , այլև ներքին  գործունեությունների մեջ »,- ասել է  տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով սոցիալական  ցանցերում   տեղեկատվության անվտանգության  մասին :

Ըստ մասնագետի լավ ինտերնետ-խուզարկուն սոցցանցից շատ բան կարող է իմանալ:Օրինակ, «օդնոկլասսնիկի.ռու» կայքի այցելուները, շատ հստակ պատկերացում կարող են կազմել Հայաստանի ռազմական զորամասերի մասին, որովհետև այնտեղ ծառայող բոլոր տղաները լուսանկարներ են տեղադրում զորամասերից: 

Սամվել Մարտիրոսյանը խոսելով, սոցիալական ցանցերի,  հատկապես  «Ֆեյսբուք»-ի ակտիվ կիրառման մասին, նշել է, որ այն տեղեկատվությունն ավելի օպերատիվ կերպով է հասցնում մամուլին,  նպաստում է քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպմանն ու առաջընթացին, միևնույն ժամանակ հիշեցնեոլով, որ այստեղ նույնպես պետք է  հետևել անվտանգության կանոններին:  Մասնագետը խորհուրդ է տվել ծածկագրերն հաճախ փոխել, ընտրել նվազագույնը 10 նիշից բաղկացած բարդ ծածկագրեր՝ մեծատառերի, փոքրատառերի ու թվերի համադրմամբ եւ շատ անձնական բնույթի տեղեկություններ չտարածել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more