▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգորի Այվազյանը գնում է ` վաճառելու Ղարաբաղը

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, իրեն Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրած Գրիգորի Այվազյանի հայտարարություններին ոչ ոք լուրջ չի վերաբերում, չի քննարկում, մինչդեռ այդ մարդն ակնհայտորեն վարում է ազգային դավաճանության քարոզչություն՝ իր հայտարարություններում ակնհայտ դարձնում ադրբեջանական քարոզչությունը: Այսպես, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա հայտարարել է. «Եթե մենք Ադրբեջանի պետականության գործում դեր ունենք, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեկնենք Բաքու: Ես խոստացել եմ Ադրբեջանի հասարակությանը, որ Բաքվի Գյուլիստան համայնքում կխմեմ հայկական կոնյակ, իսկ Ստեփանակերտում՝ ադրբեջանական թեյ»... «Ես ուզում եմ Ադրբեջանին վերադարձնել իր համադաշնային դեմքը, որտեղ ապրող տարբեր ազգերը կունենան անկախություն, և կվերականգնվեն նրանց իրավունքները»: Ուշադրություն դարձրեք արտահայտված մտքերին. նա պատրաստվում է Ստեփանակերտում խմել ադրբեջանական թեյ, ապա Ադրբեջանին վերադարձնել նրա համադաշնային դեմքը...Ստեփանակերտում ադրբեջանական թեյ խմելու մասին միտքն արդեն վկայում է, որ այս մարդը ջնջում է 1988-ից սկիզբ առած պայքարը, հերքում է մեր հաղթանակները, Շուշիի ազատագրումը, պղծում է մեր հինգ հազար զոհի հիշատակն ու վերադառնում  «ելման դիրքի»՝ այսինքն ԼՂԻՄ իրավիճակին: Ավելին, խոսելով Ադրբեջանի համադաշնային դեմքի մասին, Այվազյանը միանշանակ պնդում է, որ նա Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում... 
Ուրեմն, ի՞նչ տարբերություն Այվազյանի ու ադրբեջանական քարոզիչների, կամ Մոլդովայի խորհրդարանական փաստաբանի միջև... Երևի միակ տարբերությունն այն է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ Այվազյանն ապրում է Հայաստանում, օգտվում փախստականի կարգավիճակից, սնվում տարբեր գրանտներից և բացահայտ վարում թշնամական քարոզչություն: Ուրեմն, մենք մեր կրծքի վրա օձ ենք տաքացնում...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more