▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրին քարտի, խոպանի հույսին մնացած իմ ազգ

Հիմա բոլորս հնձում ենք մեր իսկ ցանածը, կամ մեր անգործության արդյունքում մեր փոխարեն ցանածը: Մեր կյանքի վատ որակով ենք վճարում մեր ծուլության, անինքնասիրության, պետությունը սիրել չկարողանալու, պատմության դասերը չսովորելու, ներկան ապագայի հույսին թողնելու և վաղվա օրվա վրա թքած ունենալու համար:

Իսկ օրերս բարձրացած մեծ աղմուկն այն մասին, թե Խոպանի դռները ժամանակավոր են բացում, ու կորած ենք, սթափ լինելու անհրաժեշտություն կա և այդ ժամանակ կտեսնենք, թե ինչի համար է արվում:

Հիմա խստացնում են խոպան գնացողների մուտքն ու ելքը, որպեսզի ծնկի գանք, որ ասենք՝ այո՛, Պուտին, առանց քեզ ոչինչ ենք, ճանաչում ենք քո թուրն ամբողջ երկայնքով մեկ. զգում ենք թրիդ սուր լինելը մեր որովայնով, որից հետո ցարը կասի՝ լավ, եկեք սև գործերն արեք, ձեզ եմ տալիս մեր ժողովրդի փշրանքները:

Հավանական է նաև, որ մեկ այլ հարց է լուծում սրանով. անուղղակի պարտադրում է ՌԴ քաղաքացի դառնալը, որը նվազ վտանգավոր չէ, որի լրջությունը կամ չեն գիտակցում Սերժն ու իր թայֆան, կամ գիտակցում են, բայց ծուռ ողնաշար ունեն...

Հ.Գ. Հայաստանի անիշխանության ու անտերության համար Պուտինին մեղադրել պետք չի նոր կարգ սահմանելու համար: Պուտինը, Էրդողանը, Ալիևը կամ Օբաման մեղավոր չեն իրենց երկրի շահերն իրացնելու համար:

Մնում է այս ամենը գիտակցելուց զատ, մի օր թքենք վախի վրա, մի օր նայենք հայելուն ու առաջինը տեսնենք վախի հօդս ցնդումը...

Դավիթ Սանասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more