▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիշա Աղախանյանը չի մահացել

Նախօրեին  լուրեր են տարածվել, թե իբր մահացել է Գրիշա Աղախանյանը: Հաղորդավար-շոումենը Բրավո..am-ին հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է.

«Նման խոսակցություն կարող էր լինել, քանի որ մարտի 27-ին մահացել է մայրս, երեկ թաղման արարողությունն էր… Դժվար է ասել, թե ինչու պետք է նման բան տարածվեր: Ինձ արդեն մի քանի անգամ զանգել ու հարցրել են այս մասին: Ասում էին, իբր թե ավտովթարի եմ ենթարկվել: Փոխանցեք, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է»:

Գրիշա Աղախանյանը շարունակում է աշխատել «Շանթ» հեռուստաընկերությունում, նրա փոխանցմամբ` շուտով կվարի «Պարահանդես» հեռուստանախագիծը. «Հաճախ ճամփորդում եմ, կապը Միացյալ Նահանգների հետ կա, բայց քանի դեռ այստեղ հեռուստածրագրեր եմ վարում, Հայաստանում կլինեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more