▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր փայլուն են հանդես եկել հայ ծանրորդները: 

 

 

 

 

 

 

 

Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը մինչև 89 կգ քաշայինների մրցապայքարում 
հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հակոբը պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ 
հրում վարժությունում դուրս էր մրցակցությունից:  Գյումրեցի մարզիկի 
առավելությունն ակնհայտ էր:

Հակոբը երկրորդ մոտեցմանը սանձել է 207 կգ. ծանրաձողը և դարձել անհասանելի մյուսների համար: Երրորդ մոտեցման անհրաժեշտություն այլևս չի եղել:

 Հակոբը 371 կգ ընդհանուր արդյունքով գրավել է առաջին տեղը: Մեր մյուս մարզիկը՝ Դավիթ Հովհաննիսյանը, դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 360 կգ արդյունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more