▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի Կայսրի վրա հարձակվողը բերման է ենթարկվել ու ստորագրությամբ բաց թողնվել

Արդեն տեղեկացրել ենք, որ տոնական օրերին Գյումրիում անհայտ անձը հարձակվել էր պատահական անցորդի վրա. գիշերային պատահարի տուժողը Գյումրիում հայտնի անձնավորություն է ` Կայսր մականունով, որ տվել են նրան համաքաղաքիցիները`  Նապոլեոն Բոնապարտի հետ իր նմանության պատճառով: Վազգեն Կարապետյանի հոբին գրքերի առևտուրն է ու հնաոճ իրերը: 

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել այս առիթով ու նշել. 

Հունվարի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Վազգեն Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցի թիվ 511 շենքի դիմաց անհայտ անձը ռետինե մահակով հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Վազգեն Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգեն Կ.-ին մարմնական վնասվածքները մետաղապլաստե խողովակով հասցրել է 1975 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Գոռ Խ.-ն, որը հունվարի 7-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more