▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցիները ցանկանում են Մհեր Մկրտչյանի կողքին տեսնել Գալյա Նովենցին

Մի խումբ գյումրեցիների կողմից Մամիկոն Համբարյանը Ֆեյսբուքում գրում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հկ նախագահ Լևոն Բարսեղյանին, որ Մհեր Մկրտչյանի արձանի կողքին Գալյա Նովենցի արձանը կանգնեցնելու իրենց առաջարկը վստահում են  նրան` ավագանու նիստում բարձրաձայնելու համար:
«Լևոն Բարսեղյան  ջան, էս առաջարկը քաղաքապետարանի ավագանու նիստերից մեկում բարձրաձայնելու մեր խնդրանքը քեզ ենք վստահում: Կարծում եմ, որ էլի շատերն են արձագանքելու այս առաջարկին: Նոր Գյումրի էջում, այս առաջարկի ինքնաբուխ հավանությունները շարունակվում են:
 Իսկ առաջարկն այսպիսին է:Գյումրու Թատերական հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը խոսուն է, բայց միայնակ, առաջարկում եմ այդ հրապարակում տեղադրել նաև Գալյա Նովենցի արձանը, որպես Գյումրեցի տառապած կնոջ խորհրդանիշ: Այս երկու մեծերը, Գյումրին հավերժացնող խորհրդապատկերներ են »:

Լևոն Բարսեղյանն էլ չհրաժարվելով բարձրաձայնել  առաջ քաշված գաղափարը, առաջարկել է , որ նախաձեռնողները հենց իրենք էլ գան և  մասնակցեն ավագանու նիստին:

Մամիկոն Համբարյանի գրառումը` Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:

Մի խումբ գյումրեցիների կողմից Մամիկոն Համբարյանը Ֆեյսբուքում գրում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հկ նախագահ Լևոն Բարսեղյանին, որ իրենց առաջարկը վստահում են  նրան` ավագանու նիստում բարձրաձայնելու համար:
«Լևոն Բարսեղյան  ջան, էս առաջարկը քաղաքապետարանի ավագանու նիստերից մեկում բարձրաձայնելու մեր խնդրանքը քեզ ենք վստահում: Կարծում եմ, որ էլի շատերն են արձագանքելու այս առաջարկին: Նոր Գյումրի էջում, այս առաջարկի ինքնաբուխ հավանությունները շարունակվում են:
 Իսկ առաջարկն այսպիսին է:
Գյումրու Թատերական հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը խոսուն է, բայց միայնակ, առաջարկում եմ այդ հրապարակում տեղադրել նաև Գալյա Նովենցի արձանը, որպես Գյումրեցի տառապած կնոջ խորհրդանիշ: Այս երկու մեծերը, Գյումրին հավերժացնող խորհրդապատկերներ են »:
 
Լևոն Բարսեղյանն էլ չհրաժարվելով բարձրաձայնել  առաջ քաշված գաղափարը, առաջարկել է ,  որ նախաձեռնողները հենց իրենք էլ գան  մասնակցեն ավագանու նիստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more