▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցիների անեկդոտը` Բալասանյանը ժավել է առել, որ «ճակատի գիրը» մաքրի. «Հրապարակ»

«Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության օրերին Գյումրիում նոր անեկդոտ էր շրջում, թե, իբր, ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոշոր պարտիա ժավել է առել, որ «ճակատի գիրը» մաքրի, ԲՀԿ-ի փոխարեն գրի ՀՀԿ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ը մաքրեց եւ գրեց ԲՀԿ:

Ծատռուկյանի հրաժարական ճառից հետո Գյումրիում այն կարծիքն է տարածված, որ Ծառուկյան-Սերժ հակամարտությունը քաղաքական արդյուքի չէր բերելու, եւ «լավ արեց Ծառուկյանը, որ հրաժարվեց հանրահավաք անելու մտքից»: «Հերիք է, ինչքան արյուն տեսանք, իրար միս հերիք ուտին»,-ասաց մեր զորւցակիցը, ով հասարակ մանկավարժ է:

Գյումրեցիներն այսօր ոչ այնքան հետաքրքրված են փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարվելով, որքան փետրվարի 23-ի միջոցառումներով: Այդ օրը, ինչպես հայտնի է սովետական, այժմ ռուսական բանակի օրն է, եւ Գյումրիում ռազմակայանը միշտ ճոխ արարողություններ է իրականացնում: Այս անգամ, կարծես թե, տոնը չի ստացվելու, քանի որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության շուրջ համախմբված ակտիվիստները որոշել են հարամ անել այդ օրը:

Լավագույնը, ինչը կարող է այդ օրվա կապակցությամբ կազմակերպել ռազմաբազայի հրամկազմը, ռուսական եկեղեցում Ավետիսյանների ընտանիքի համար հոգեգհանգիստ պատվիրելն է»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more