▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաև ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից և ներկայումս գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի ներքո: Նա երկրորդ տարին է՝ հաճախում է «Թռչունյան տուն» մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որ նոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքերով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որ որևէ դպրոց չի ցանկացել ընդունել փոքրիկ Անահիտին, պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին քաղաքի հին թաղամասերից մեկի մի խարխուլ տանը բնակվող երեխային:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more