▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում դիակը ժամերով մնացել է փողոցում

tsayg.am-ը գրում է, որ երեկ ժամը 12:30-ի սահմաններում դիակ է հայտնաբերվել Գյումրի Ավտոկայան տանող ճանապարհահատվածի մայթեզրին:  Պարզվել է մահացածի ինքնությունը. 57-ամյա Սուրեն Վիրաբյանն ապրում էր Ավտոկայանին հարակից թաղամասում, ունեցել է սիրտ-անոթային անբավարարություն և դա էլ եղել է մահվան պատճառ:

Դեպքի վայրում եղել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, ինչպես նշում են ականատեսները, նրանց այցից մի քանի ժամ անց էլ դիակը դեռ նշված վայրում էր՝ բոլորի աչքի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more