▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում նոր պրոցեսներ են հասունանում. «ՀԺ»


«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Գյումրիում նոր պրոցեսներ են հասունանում Ավետիսյանների ընտանիքի սպանության շուրջ: Երեկ սպանված ընտանիքի մի քանի հարազատներ լրագրողների ուղեկցությամբ մուտք են գործել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ և պահանջել, որ նա Շիրակի մարզ հրավիրի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. վերջինս էլ պարզաբանումներ տա սպանդի նախաքննության ընթացքի և Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացքի մասին:

 

Ավետիսյանների հարազատները, մի քանի ժամ դատախազի աշխատասենյակում մնալով, իրենց հարցերի պատասխանները չեն ստացել ու դատախազության շենքը լքելով ասել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մինչե հինգշաբթի ժամանակ են տալիս իրենց հարցերին պատասխանելու համար: Իսկ եթե այդ պատասխանները չհնչեն, դիմելու են կտրուկ գործողությունների: Թե ի՞նչ գործողությունների մասին է խոսքը Ավետիսյանների հարազատները չեն նշել, բայց հասկանալի է. իրավիճակը, որ ստեղծվել է հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի նախաքննության շուրջ, հուզում է ոչ միայն սպանվածների հարազատներին, ոչ միայն գյումրեցիներին, այլև բոլոր հայաստանցիներին:

 

Խնդիրն այն է, որ դեպքից շուրջ մեկուկես ամիս անց հայ հանրությունը տեղի ունեցածի մասին գիտի նույնքան, որքան գիտեր հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների օրը: Այս ընթացքում ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի իրավապահ մարմինները ոչ մի հոդաբաշխ տեղեկատվություն նախաքննության ընթացքի վերաբերյալ չեն տվել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more