▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ ակտիվիստների համար լավ որոշում կկայացվի. իրավապաշտպան.«Առավոտ»

«Երեկ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը եկել էր Վերաքննիչ դատարան՝ աջակցելու ՀԱԿ ակտիվիստներին։ Նա վստահեցրեց, որ դատարանի վճիռը կլինի միայն քաղաքական որոշում. «Ինչ են որոշել վերևներում՝ ես չեձ կարող ասել։ Դատարանը Հայաստանում անկախ չի և իր որոշումը չի կայացնելու անկախ։ Իրենց վերևից կասեն, թե ինչ պիտի արվի, և կանեն։ Դատավորին արդեն ինչ-որ բան ասել են։ Եվ եթե Վճռաբեկն ուղարկել է գործը Վերաբննիչ, ուրեմն ինչ-որ բան այնտեղ որոշված է։ Իմ կարծիքով՝ տղաների համար լավ որոշում կկայացվի»։

 

Միքայել Դանիելյանը գտնում է, որ շատ հանգիստ կարելի էր տղաներին բաց թողնել։ «Առավոտ»–ի հարցին՝ հաշվի առնելով, որ Տիգրան Առաքելյանի խափանճան միջոցը փոխելու միջնորդությունը չընդունվեց դատարանի կողմից, դրանից չի՞ կարելի եզրակացնել, որ տրամադրվածությունը լավ չէ՝ Միքայել Դանիելյանը պատասխանեց. «Դա ոչ մի բան չի ասում։ Հայաստանի դատարաններին հետևում եմ 95թ.–ից և շատ լավ գիտեմ, որ Հայաստանի դատարաններից սպասել ինչ-որ նորմալ որոշում՝ չի կարելի։ Դատարաններն ընդհանրապես Հայաստանում անհասկանալի են իրենց գործողությամբ»»,–գրում է `«Առավոտ» -ը:


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more