Այսօր Երևանում պետք է կայանար «Минск» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը և տեղի ունենար հանդիպում ռեժիսոր Բորիս Գուցի հետ։
Ֆիլմը պատմում է 2020-ի օգոստոսին Մինսկում ծավալված իրադարձությունների մասին։ Երիտասարդ ամուսնական զույգը՝ Պաշան և Յուլիան, գիշերը դուրս են գալիս տանից և հայտնվում խաղաղ ցույցերի մեջ։ Ամենօրյա զբոսանքը վերածվում է իսկական դժոխքի, որտեղ անմեղ մարդիկ դառնում են բելառուսական ոստիկանության կամայականությունների զոհը։
Ֆիլմի երևանյան ցուցադրությունը, որ ներկայացվելու էր ռուսերենով և հայերեն լուսագրերով, այդպես էլ չի կայացել, քանի որ այն սկսելուց րոպեներ առաջ Կինոյի տունը հոսանքազարկվել է երկար ժամանակով, մինչև կազմակերպիչներն ու ներկաները հասկացել են, որ այլևս իզուր է սպասելը։
Մարդիկ բելառուս կազմակերպիչներից մեկին՝ Սերգեյ անունով երիտասարդի հարցրել են, թե ի՞նչ է կարծում՝ շենքի հոսանքազրկումը պատահականությու՞ն է, ինչին կարճ պատասխանել է․ Это Лукашенко։
Հատկանշական է, որ մինչև շենքի հոսանքազրկումը մարդկանց շրջանում ասեկոսեներ էին պտտվում, որ հակալուկաշենկոյական ֆիլմը չցուցադրելու հորդորով զանգեր էին եղել ԱԳՆ-ից, ԿԳՍՄ-ից ու հայտնի օլիգարխից։
Ստորև ներկայացնում ենք կարճ հատվածներ «Минск» ֆիլմից։