▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում ամոթանք են տալիս Տիգրան Ավինյանին

 

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք Երևանի քաղաքապետի թեկնածու»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սուրմալու» առևտրի կենտրոն՝ պայթյունի վայր, այցելած նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ներկայացնում ենք համացանցի մի քանի արձագանք Ավինյանի այս խոսքերին․ 

Տիգրան Վարդանյանը գրում է․

 Մարդ ինչքան անսկզբունք, անտակտ, անդաստիարակ ու անպիտան պետք է լինի, որ գնա Սուրմալու ու ասի, թե բա ես այստեղ եմ, որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու: Ասենք, Ավինյան Տիգրան, ամոթ չես անու՞մ: Մարդկանց ոսկորների վրա քարոզարշա՞վ եք անում, հա՞: Չնայած, հազարավոր տղերքի ոսկորների վրա ու կյանքերի հաշվին միլիոնատերեր դարձաք, թե ասա ինչի՞ եմ զարմանում, որ Սուրմալու ԱԿ-ում քարոզարշավ ես անում:

Արսեն Բաբայանը գրում է․ 

Սրանց համար միակ սրբությունը պաշտոնն է: Այն աստիճանի թքած ունեն անգամ ողբերգության ու սգի վրա, որ ողբերգությունն օգտագործում են որպես քարոզարշավ:

Ո՞ր ազգի արյունն է հոսում ձեր երակներում...

Բաբկեն Հարությունյանը գրում է․ 

Տիգրան Ավինյանը քիչ առաջ Սուրմալույում հայտարարել է, որ այդտեղ այցելել է նաև որպես ՔՊ–ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։

Իշխանություն կոչվածը Երևանում արդեն հայտարարե՞լ է ընտրություն անցկացնելու մասին, և կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից։

Մի հարց էլ վերջում. Կարո՞ղ է Ավինյանը վստահ է, որ Նիկոլն իրեն էլ է գցելու, դրա համար մի քայլ շուտ փորձում է ինքն իրեն ապահովագրել։

Գեղամ Պետրոսյանը գրում է․ 

Լավ կանեք լռեք ։ ՔՊ ո՞րն ա՝ Քեմալական պայմանագիր, հա՞։ Ինչ կար քանդեցիք ու նվիրեցիք թուրքերին։ Ձեր ապիկար ու անգրագետ կառավարման արդյունքում Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքից տեղափոխվել է ամենաանապահովների շարք։ Մարդկանց ցավի ու դարդի վրա փիառվողները։ Դուք վաղուց պիտի դատված լինեիք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more