Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիմակավորված, զենքով և Արցախի բարբառով բռնության կոչ հնչեցնող անձանց տեսանյութը, իմ համոզմամբ, ստեղծվել և ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար՝ փորձելով առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ իշխանական նոր բռնաճնշումների։
Ասենք ո՞ր հիմարը նախընտրական շրջանում զենքով ու դիմակով տեսանյութ կհրապարակի իշխանության դեմ՝ լավ իմանալով, որ դա իրեն է վնաս տալու։
Սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք՝ Նիկոլի և նրա ՔՊ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծվել է հենց իշխանության կողմից, որի նպատակն է.
1. առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ բռնության ու նոր ձերբակալումների
2. ատելություն տարածել Արցախցիների նկատմամբ
3. ժողովրդի մոտ արդարացնել իշխանության կողմից սպասվող ընտրակեղծիքները և հնարավոր է' նաև ընդդիմադիր ուժերը փակելը
4. ընտրություններով իշխանություն փոխելը թույլ չտալ, անվավեր ճանաչել առաջիկա ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե իբր ահաբեկչությամբ է եղել քվեարկությունը։
Դատապարտում եմ զինված և սպառնալիքներով տեսանյութերի տարածումը՝ դա համարելով մեծագույն սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգության համար»:
***
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է, ըստ երևույթին ամեն օր իր` վերարտադրության շանսերի մասին տխուր նորություններ են հայտնում, հիստերիայից նոր` ավելի անհաջող քայլեր է սկսում անել:
Մի քանի ժամ առաջ ցանցում տարածվեց արցախցիների բարբառով դիմակավորված անձանց տեսանյութ, որտեղ իբր թե անհայտ անձինք սպառնում են վարչապետի աթոռը զբաղեցնող նիկոլ փաշինյանին: Որքան փնտրեցի, տեսանյութի սկզբնաղբյուրը ոչ մի տեղ չգտա, պարզվեց այս անհաջող կրկեսային վատ բեմադրությամբ ու խնդալու տեսանյութն իր էջում տարածել են ԱԺ փոխնախագահ հանդիսացող Ռուբինյանն ու ՀՀ վարչապետը: Ախր նման անհաջող բեմադրություններ անելուց առաջ մի քիչ ժամանակ ծախսեք սցենար գրեք, որ հետո խայտառակ չլինեք․ մարդկանց զբաղացնելու նոր բա՞ն եք գտել. շատ կարևոր է չընկնել սրանց սարքած հիմար ծուղակը: Կարծում եմ մի քիչ տեխնոլոգիաներից հասկացող մարդիկ հանգիստ կարող են պարզել էս տեսանյութի ծագման աղբյուրը, սցենարիստներին, հերոսներին ու ֆինանսավորողներին: Բայց կապն իշխանության հետ կարծում եմ մինչև ընտրություններ դժվար թե պարզենք:) Էսքան անհաջողակ ու անտաղանդ չի կարելի լինել, տո»:
Դիտեք նաև՝
***


