▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպման արդյունքներից «վախեցա՞ծ են» ՀՀԿ-ական շրջանակներում

Զարմանում եմ որոշ մարդկանց, որոշ լրագրողների հնարամտության ասեմ, մտածողության,թե դրանց բացակայության վրա: Ամբողջ կայքերը նշում են, որ ՀՀ վարչապետը վերջին օրերին գաղտնի հանդիպումներ է ունենում: Պատկերացնում եք այնպիսի գաղտնի հանդիպումներ, որ բոլորը տեսնում են, նկատում են, գրում են, քննարկում են…Այն էլ ո՞ւմ հետ...Չեք պատկերացնի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի և ֆինանասների նախարարի հետ, որոնք բացի ենթակա լինելը նաև նրա ընկերները, մտերիմներն են: 
Ուրեմն, եթե վարչապետը իր ենթակա կառույցները ղեկավարող այդ պաշտոնյաներին օրը տաս անգամ կանչի իր աշխատասենյակ , խոսի, զանազան հարցեր քննարկի, դա գաղտնի չէ, սակայն դրսում որևէ տեղ հանդիպելու դեպքում դառնում է « հույժ գաղտնի, սարսափելի գաղտնի », …Այդպես էլի, ինտրիգախառը մի բան: Ու կարևորը, լսեք` այդ հանդիպման արդյունքներից «վախեցած են », ՀՀԿ-ական շրջաններում, շատ են վախեցած…
Հա, բա ինչպե՞ս...Մի քանի ՀՀԿ-ական խուճապահար Կիևյան կամրջից պատրաստվում են նետվել, մի քանիսն էլ որոշել են փախչեն հանրապետությունից, մնացածը խորը դեպրեսիայի մեջ մտածում են, թե էս վարչապետն այսինչ քաղաքական թիմ է պատրաստում «ապագա զարգացումներին դիմագրավելու համար», …
Է~, շոգ էլ չի, որ նման պարզունակ եզրահանգումները արևահարման արդյունք համարես, ուղղակի արդեն երևի աշխատաոճ է դարձել…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more