▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանե'ք Ձեր գորշ ակնոցը և ոստիկանությանը քննադատեք ըստ էության

Բազմաթիվ անգամ լիաթոք ծիծաղել եմ «Կարգին հաղորդման»` հատկապես ոստիկանների թեմայով պատրաստած սքեչերի վրա: Տղաներն իրոք որ հաջողել են: Բայց այսօր տարակուսանք է առաջանում մի տեսակ, երբ մեկ էլ աչքովդ է ընկնում «Կարգին Հայկոյի» մի քանի տող գրառումը, որում ոստիկանության գործողությունները համեմատում է Սումգայիթյան ջարդերի հետ: Էնպես իմիջիայլոց, անպատասխանատվորեն, թեթևությամբ: Հայկո, սիրելիս, Դուք կարծեմ այն Հայկոն եք, որ միացավ 150 դրամի դեմ պայքարին ու բեկում մտցրեց ակտիվիստական շարժման մեջ, ճի՞շտ է: Դուք այն Հայկոն եք, որ սիրված է անչափ, ճի՞շտ է: Ի վերջո, Դուք հանրային մարդ եք, ու ասեմ Ձեզ, Ձեր հասարակական ակտիվության փուլում շատերը Ձեզ նկատի ունենալով ասում էին` արդեն մտավորականությունն էլ է միացել: Բա հիմա բացատրեք` հասկանանք, ի՞նչն է պատճառը, որ նման, կներեք անկեղծ խոսքի համար, անգրագետ արտահայտություն եք անում հրապարակավ ու ... ակամա դառնում սադրանքի մասնակից:

Հանեք Ձեր գորշ ակնոցը, սթափ նայեք իրավիճակին,, եթե այդքան ճշմարտախոսն եք, մի քաշվեք, «արտահայտվեք» նաև այն, այսպես կոչված, «ակտիվիստների» հրապարակային վարքի մասին, ովքեր ցեխոտեցին Ձեր «արդարության» ակցիան: Գնացեք ասենք Կիվիրյանին Ձեր ավտոմեքենայով free-վարորդություն արեք, հետն էլ մի հարց տվեք նրան, օրինակ` «Կիվիրյան Արգիշտի, ոստիկանության աշխատակցին հայհոյում, «արա» էիր անընդհատ ասում, որ ի՞նչ անեիր», օրինակ` «Կիվիրյան, ձեր Սուխուդյանը բերման ենթարկվելուց մի հաճույքով ժպտում էր, որ ի՞նչ...»: Գուցե նրա պատասխանները վերականգնեն Ձեր հեռատեսությունն ու պատասխանատվության զգացումը:

 

Արինա Մանթաշովայի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more