Հարավ–արևմտյան թաղամասում (Մալաթիա), նախկին «Հայաստան» կինոթատրոնի շինարարությանը քիչ առաջ հետևելու էր եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
eMedia.am-ն է գրում ու հավելում, որ նա հրահանգներ էր տալիս շինարարներին, այնուհետև մտել է շենք։ Բնակիչների ու շինարարների խոսքերով, այնտեղ կինոթատրոն է կառուցվում։
Նշենք, որ նախկինում, խոսակցությունների համաձայն, կինոթատրոնի շինարարությունը սկսել էր Աշոտ Ավետիսյանը (Բանգլադեշցի Համիկ), ով համարվում է Գագիկ Ծառուկյանի մերձավոր անձանցից մեկը, 2012թ–ի խորհրդարանական ընտրություններից առաջ էլ ձերբակալվել էր։