▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցականները մնացին...«Հրապարակ»

 «ԲՀԿ արտահերթ համագումարից հետո առկախված հարցերը շատ էին: Օրինակ Ի՞նչ է նշանակում՝ Ծառուկյանն այլեւս կապ չունի ԲՀԿ-ի հետ, այսինքն նա նաեւ ԲՀԿ անդամ չէ՞, թե՞ շարքային ԲՀԿ-ական է: Կամ՝ այսուհետ ո՞վ է ֆինանսավորելու կուսակցությունը, միթե դրանից էլ է հրաժարվում Ծառուկյանը: Միգուցե հետայսու բեռն ընկնելու է ԲՀԿ գործարարների՞ ուսերին: Կա էլ ԲՀԿ-ն կազմալուծած ՀՀԿ-ն է ստանձնելու ֆինանսավորման հարցը: Ի՞նչ են անելու ԲՀԿ մյուս գործարարները, արդյոք կշարունակե՞ն անդամակցությունը «հարազատ» կուսակցությանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն այսուհետ հանդես կգա որպես ընդդիմադիր կուսակցություն: Այսինքն՝ ԲՀԿ-ն այսուհետ «դուխով» կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ամբողջ թափով դեմ կգնա՞ կառավարության ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ, թե՞ կշարունակի խնայել ու սպասել նրա հաջողություններին:

Իսկ ինչպե՞ս են կառուցվելու հարաբերությունները ՀԱԿ-ի եւ մյուս ընդդիմադիր ուժերի հետ, եւ վերջապես Ծառուկյանի նկատմամբ որեւէ սպառնալիք եղե՞լ է այս ընթացքում, «արյունահեղության վտանգ» ասելու ի՞նչ հիմքեր ունի նա եւ իր կուսակիցները, որ շարունակ կրկնում են, թե չեն ցանկացել, որ գեթ մեկ զոհ լինի իրենց պատճառով: Այս եւ շատ այլ հարցերի պատասխանների Ն. Զոհրաբյանը խնդրեց չսպասել այս պահին՝ մեզնից ակնկալելով ժամանակ դրանց պատասխանելու համար»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more