▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցեր, որոնց մասին լավ է, որ մարդ երբեմն մտածի

Մի քանի հարցեր, որոնց մասին լավ է, որ մարդ երբեմն մտածի, իսկ օրինակ ինձ նման անթիվ ու անհամար «սխալներ»  կատարողների համար, կարող է նաև օգտակար լինել:

1. Մարդն անպարտելի ու անմահ է, և մինչև իր վերջին ատոմը Աստվածային Ուժի, Իմաստության և Բերկրանքի միասնությունից է հունցված ու արարված:

2. Ճիշտ են ասում, որ Տիեզերքում երկու հակադիր ուժերի միասնություն է գործում: Այդ ուժերը կարող են տարբեր կերպ անվանվել. Բարի և Չար, Ին և Յան, դրական և բացասական, մարդու առաջընթացին /էվոլյուցիա/ նպաստող և խանգարող, դեպի մարդկային Ես-ը ուղղված և հակառակը' դեպի դուրս ուղղված ուժեր… Բայց այդ երկու հակադիր ուժերն էլ ի վերջո նպատակաուղղված են Տիեզերքում առաջընթաց ապահովելուն: Անգամ մարդուն տանջող սատանան ջանք ու եռանդ չի խնայում մարդուն ինչ-որ Բան հասկացնելու համար:

3. Մարդը Երկիր մոլորակի վրա ապրելով, կարող է իր կամքով ընտրություն կատարել, կամ առաջընթաց ապրելով դուրս գալ դեպի ավելի Լուսավոր ոլորտներ, կամ Լույսից շրջվելով գնալ դեպի խավար և հազարավոր տարիներով իրեն տառապանքի մատնել: /Թեև հազարավոր տարիներն էլ Տիեզերքում ակնթարթ են, բայց այդ ամենն իր վրա զգացողի ու ապրողի համար, հաստատ ակնթարթ չի թվալու/:

4. Առանց տվյալ մարդու կամքի, նրա հետ ոչինչ չի կատարվում: Ամեն մարդ համամարդկային պատմության մեջ իր էջն է լրացնում' իր իսկ կամքով ու ընտրությամբ: Մեզանից ամեն մեկի ապրած ու չապրած կյանքի փորձը բոլորինս է… 

Արամայիս Գարեգինյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more