Դիտեք նաև՝«ՔՊ՝ 11․8%, «Հայաստան»՝ 4,7%, ԴՕԿ՝ 3,5%, եթե կիրակի ընտրություն լինի»․ #Gallup
ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն
Հարցին, թե արդյոք ՀՀ սահմանադրությունը պետք է փոփոխվի, հետևյալ կերպ են պատասխանել.
59,6 %- Հայաստանի սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ
18,4 %- որոշ դրույթներ պետք է փոփոխվեն
7,5 %- Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն,
4, 5 %- դժվարացել են պատասխանել։
«GALLUP» International ասոցիացիայի տնօրեն Արամ Նավասարդյան
***
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է՝ «Եթե առաջիկա կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցման արդյունքները.
«ՔՊ» կուսակցություն - 11,8%,
«Հայաստան» դաշինք - 4,7%,
ԴՕԿ - 3,5%
«Բարգավաճ Հայաստան» - 2,7%
«Պատիվ ունեմ» դաշինք - 2,1%
«Հանրապետություն» կուսակցություն - 0,7%
ԱԺԲ - 0,7%
ՀՅԴ- 0,3%
ՀԱԿ - 0․2%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 0,1%,
Այլ - 1,5%
Ոչ մեկին - 6,2%
Կփչացնեմ քվեարթերթիկը - 4․7%
Դժվարանում եմ պատասխանել - 24,6%
Չեմ մասնակցելու ընտրություններին - 32,1%։
Անդրադառնալով ԴՕԿ-ի օգտին քվեարկել պատրաստվող քաղաքացիների թվին՝ Արամ Նավասարդյանը նշեց, որ տոկոսային անկումը պայմանավորված է կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ձերբակալությամբ: