▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգարժան տիկին պատգամավոր, ցինիզմն էլ սահմաններ ունի չէ՞

«Պադոշ», բայց էդքա՞ն «պադոշ»: Մարդ ինչքա՞ն պետք է առնվազն տարօրինակ կամ չգիտեմ ինչ լինի, որ իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ դարձնող ԱԺ նախագահին խնդրի, որպեսզի Ստրասբուրգ մեկնելու համար խորհրդարանի միջոցներից գումար տրամադրի…

ԱԺ նախագահն էլ պետք է գումար տրամադրի, որ Զարուհի Փոստանջյանը մասնակցի Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու լալահառաչ բողոքի ԱԺ նախագա՞հից, Հայաստանի իշխանությունների՞ց, որպեսզի բարձրացնի հայկական պատվիրակության լեգիտիմության հա՞րցը:

Հարգարժան տիկին պատգամավոր, բայց երևի ցինիզմն էլ սահմաններ ունի չէ՞: Բավարարվի Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի նորանշանակ դասախոս Միխեիլ Սահակաշվիլու դասախոսություններով: Եթե այդքան քաջ ես դասախոսության ժամանակ բատոնո Միշայից հարցրու Ջավախքից, Վրաստանի հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պահպանությունից, թուրք-մեսխեթինցիների վերաբնակեցումից, հայկական դպրոցներից, աղավաղված ուսումնական ծրագրերից…

Հանուն Ջավախքում ապրող մեր հայրենակիցների` հանգիստ գոռա, լեզու, միջնամատ ցույց տուր, նստացույց արա, հիշացրու նրա կնամոլության մասին խոսակցությունները, լսարանի բանալին գողացի, ձախողի դասընթացները չկարողանա դասախոսություն անցկացնի: Մեկա դրա մեծ փորձն ունես Հայաստանում…
Հա’, վերջում էլ կդիմես, որ քեզ մեծահոգաբար գերազանց գնահատի:

 Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more