▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարությունյան-Փաշինյան զրույցը պետք է հանրայնացվի»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ինտեգրացիա` հակառակ դեպքում սպառնալով ուժի կիրառմամբ, ի՞նչ է խոսել այդ թեմայով Փաշինյանի հետ և ի՞նչ է վերջինը նրան ասել:
Այնպես չէ, որ փաշինյանական իշխանության մոտեցումներն անհայտ են, սակայն նշածս թեման` Հարությունյան-Փաշինյան զրույցի վերաբերյալ, պետք է հանրայնացվի` ի՞նչ վերջնական եզրահանգման են եկել, եկել ե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ է ի պատասխան արձագանքել Արցախի նախագահը:
Այս թեմայի հետ կապված արդեն իսկ որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց մասին պետք է խոսի Արայիկ Հարությունյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more