▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հասկացան՝ ինչ զուլումից են պրծնում», «Ուրախացել են, որ պոդակոննիկից իջել ա». Համացանցի արձագանքը

Համացանցում արձագանքում են տեսանյութին, որ Փաշինյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել ու նշել, թե հյուրանոցում հաճելի անակնկալ են մատուցել իրեն։

«Տպավորիչ էր հյուրանոցի աշխատակիցների ոգևորությունը Նիկոլ Փաշինյանին ճանապարհելուց, որ պրծան էլի էս զուլումից, փորձանքից։ Այսինքն՝ երկու օրվա ընթացքում զգացել են, թե ինքը ինչ փորձանք ա, որ ճանապարհելուց սաղ հելել, կանգնել են, ասել են՝ մենակ գնա ստեղից, մենք քեզ ամենամեծ հարգանքով կճամփենք։ Հայ ժողովուրդը կարող է օրինակ վերցնի»,- լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում հյուրանոցի աշխատակիցների «անակնկալին»։

***

Ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնում է. «Հյուրանոցի անձնակազմն ա, ուրախացել են, որ պոդակոննիկից իջել ա»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել, որում ինքը նստած է հյուրանոցի պատուհանագոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more