▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Հատիկ առ հատիկ» հաշվեք թշնամուն հանձնված հողերի գինը». Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Կոպեկ առ կոպեկ», «Հատիկ առ հատիկ»,
առը հա՜, կոպեկ, առը հա՜ տալիք…
18-ից 20 թվականներն էին, երբ ժողբաստիոնապետն իրեն բնորոշ էնտուզիազմով, դեմագոգիայով, պաթոսով ու պոպուլիզմով քաղաքական դաշտ նետեց՝ «Կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա թալանը հետ ենք բերելու» էքստրավագանտ արտահայտությունը:
Տարիների ընթացքում կենացները թանկացած, հոգեցունց ու ականջահաճո ինչեր ասես լսեցինք,
բայց արի ու տես, անցել է վեց տարի, սակայն աստղաբաշխական թվերի հասնող մեգաթալանը, որի մասին խոսվում էր, այդպես էլ կոպեկ առ կոպեկ հետ չբերվեց, թալանչիներն էլ չպատժվեցին:
Աբսուրդն ու մառազմն էլ այն է, որ ստացվում է՝ մեր սրտի վարչապետը «կոպեկ առ կոպեկը» հետ է բերել , հիմա էլ անցել է՝ «հատիկ առ հատիկին»…
Մեր փրկիչ-հերոսն այսօր պաթոսախեղդ կոկորդ է պատռում, թե բա՝ «Ապօրինի գույքի վերադարձի գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ»:
Որպես ժողվարչապետ էլ ունիկալ հաշվետվության ձև է մոգոնել. թափանցիկության համար առաջիկայում՝ «հատիկառհատիկ» հեշթեգով, ֆեյսբուքյան իր անձնական էջով «հատիկ առ հատիկ» ներկայացնելու է արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը:
Դասականը կասեր՝ «իյա, իրո՞ք»…
Կարդում ու չես հասկանում՝ ծիծաղե՞ս, թե՞՝ լաս․․․
Լավ, քանի՜ տարի, քանի՞ ձևով կարելի է հանրությանը կերակրել նույն ստերով։
Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ դրանք կլուսաբանեմ իմ աձնական էջով:
Ֆեյսբուքյան էջդ՝ 02-ի հատուկ թողարկո՞ւմն է, թե՞ լրագրողի մասնագիտությունդ գլուխ է բարձրացնում…
Սա ի՞նչ էժանագին պոպուլիզմ է…
«Կոկա-Կոլան» ժամանակին մի ֆանտաստիկ մարգեթինգային քայլ էր նախաձեռնել, որն առ այսօր ակտուալ է ու «ուտվում է» հանրության կողմից:
Սանտայի գնացքն աշխարհով շրջում է ու երգում են՝ «տոներն են մոտենում, տոներն են մոտենում»:
Հիմա՝ «2026 թվականն է մոտենում, ընտրություններն են մոտենում»…
Էլի մոտեցավ ընտրությունները, էլի «կոպեկ առ կոպեկ» վերադարձնելը դարձավ՝ «հատիկ առ հատիկ»։
Ու պահի թելադրանքով, մեր մտքի գիգանտ, մտաֆանտազիայի կոնգլոմերատ մաքառող-մեսիան, մետամորֆոզվել, ինքնատրանսֆորմացել է:
Մարդը թրաշվել է, ընդդիմադիր կեցվածքը հիշել է, «ղժիկ-ճվճվիկը միացրել է», քարոզչական ամբոխահաճո ծեքծեքումներն ու դիֆերամբներ ձոնելը սկսել է:
Խոհափիլիսոփայականը «խոդ տված» խոստանում է վերստին խոստանալ նախկինում խոստացված խոստումները և խոստանում է ավելի շատ խոստումներ, քան նախկինում խոստացել է…
Էլի բան է, մանավանդ՝ սին խոստումներ ուտողների բանակը թիկունքին կանգնած է:
Այսպիսով, առաջին հեշթեգն արդեն կա.
«Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Բրավո՛, բի՛ս, - կասեն նիկոլապաշտ զանգվածը, և ոչ միայն…
Ու նրանց հետաքրքիր էլ չէ, թե «նախկին-թալանչիներից» ընդհանուր թվով որքա՞ն գույք է վերադարձվել, ո՞ւմ են դրանք բաժին հասել։
Ավելին՝ Փաշինյանի մտերիմներից ու թիմակիցներից քանի՞սն են հիմա Ծաղկաձորում, Դիլիջանում ու այլ էկովայրերում ամառանոցների տեր դարձել կամ ասաբնյակներ կառուցել:
Բա որ տեսնեք, թե այդ «հպարտ» զանգվածը որքան լայքեր ու քոմենտներ, հաճոյախոսություններ ու օրհնանքներ է շռայլում «դուխով» վարչապետին, երբ վերջինս «բարիլուսով» ֆեյսբուքյան էջում սյուրպրիզ-աչքալուսանքով «ավետում» է, թե բա՝ «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։
Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն։
Սա եկեք արձանագրենք»:
Ու այստեղ է, որ պետք է ասվի՝ «հլը մի րոպե՜»…
Ա՛յ ընկեր, արի դու մի շտապիր ու մի ոգևորվիր:
Վեց տարի է անցել, նո՞ր ես թվարկածդ, խոստումներդ ու անելիքդ հիշել, հիմա էլ կոշտ ու բրուտալ, անհանդուրժող ու պրինցիպիալ դարձել:
Արի կլինի, դու քո բուտաֆորիան, ֆետիշն ու ձևականություններդ «թարգի» ու այլ բան արձանագրի.
Հլը մի կողմ, որ յոթ տարի շարունակ նույն կենացն է ու անհասցե հաթաթան, նույն արժեզրկված ու ծեծված, անգիր արած խոսքերն են, ժողովրդի աչքերին նույն թոզփչոցին է, որ նույն երգն ես երգում, նույն կինոն պատմում:
Որ յոթ տարի իբր արմատական ռեֆորմներ ես իրականացնում, կոռուպցիա ու կրիմինալ, գողական ու մաֆիա ես արմատախիլ անում, մարտի 1 ու հոկտեմբերի 27 ես բացահայտում ու պատժում, գողոնն ու թալանն ես վերադարձնում, բայց մարդիկ այդ վերադարձից, ռեֆորմներից, բացահայտումներից ու պատիժներից այդպես էլ բան չի տեսնում:
Մարդիկ էլ չեն հավատում ապօրինի գույքի վերադարձի «հատիկ առ հատիկին», «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու», Բադեն-Բադենի հանգստավայրերից ու Մոնակոյի կազինոներից «սալյարկա գողացած» ու արդարացված մերժվածի, Մոնումենտի՝ «Կոռուպցիայի թանգարանը բաց երկնքի տակ» էժան պոպուլիստական մանիպուլյացիաներիդ, էմոցիոնալ սպեկուլյացիաներիդ, լիրիկական զեղումներիդ ու բարոյախրատական լոզունգներիդ:
Մարդիկ հասկանում են, որ դու «մուտիտի վարպետ» ես, որ մարդկանց հիմարի տեղ ես դրել, որ շատ դեպքերում մի գրպանից դուրս է հանվում ու մյուս գրպանը մտցվում:
Այնպես որ՝ գոնե հիմա պապանձվիր…
Իսկ քո մատնանշած թալանչիները ոչ միայն թալանը հետ չեն վերադարձրել, այլ նրանցից շատերը ձեր հետ սերտ համագործակցում, ուտում-խմում են, շատերը դարձել են ձեզ քավոր ու սանիկ, մի մասը ձեր իշխանության տարիներին ազատորեն լքել են Հայաստանը, մյուս մասն էլ ազատ ու անկաշկանդ շրջում են Երևանի փողոցներով:
Կամ որ ապօրինի կերպով, Հայաստանը մաս-մաս տալիս եք թշնամուն, դրանք ո՞վ է վերադարձնելու ու ե՞րբ է վերադարձվելու:
«Հատիկ առ հատիկ» հաշվեք թշնամուն հանձնված հայրենի հողերի, գույքի, զենքերի, մարդկային զոհերի, խեղված ճակատագրերի ու տառապանքների գինն ու համեմատեք ձեր կողմից նշված ձեռքբերումների հետ…
Ձեր գլխավոր ձեռքբերումը՝ մանկության տարիների փափագած երազանք հեծանիվն է, որն արդեն ունեք, պաշտոնն է, կառավարական տունն է, պադավատն է, որ ունեք, դմակով խաշլաման էլ երբ ուզեք կրակի վրա դրած է:
Այնպես որ, շարունակեք հեծոշոուն, լուրջ դեմք ընդունած, խոհեմ հայացքով սրճեք, վիդեոն ֆեյսբուք գցեք, բլոգերություն արեք ու ժամանակ «մեռցրեք»:
Ծանրաբեռնված գրաֆիկի, աշխատանքային ժամի հերն էլ անիծած:
Լուրջ թեմաներն ու բանուգործը թողած՝ ֆեյսբուքյան դիտողականությունից հրճվեք, տխմար ստատուսներ գրեք, քոմենտներ կարդացեք, սրան-նրան պատասխաննեք, որոշների հետ «բլիժնի բոյ» մտեք, որին էլ կարող եք՝ համոզեք-հեղափոխեք:
Ձեռքի հետ էլ՝ թիմակիցների հեռախոսները քչփորեք, անձնական կյանք մտեք, մուտիտ ու պարաժ տարածեք, սրա-նրա վրա ինտրիգ, ալիբի ու կոմպրոմատ հավաքեկ, փչացրեք ու գործեր կարեք:
Սա է ձերը, հոգեհարազատը, բնատուրը, առավել ևս, որ ուրիշ բանի ընդունակ չեք:
Ձերը՝ պղծել, խեղելն ու շեղելն է:
Ու թքած, թե ժողովուրդը բերանից գալացածը քեզ չի ասում է, թուք ու մուր չի կերցնում:
Մեկ է դուք դրանից ո՛չ վատ եք զգում, ո՛չ էլ ազդվում:
Ու չմտահոգվե՛ք, առավոտյան հեծոշոու անելիս ու «բուձելնիկի» ֆունկցիա կատարելիս, ձեր վրա ոչ ոք ջուր չի պզզցնի:
Ճամփին պատահած 5-6 ավտոլվացման կետերն արդեն փակվել են…
Ամեն անգամ տեսնելով այս մարտնչող տգիտությունը, քաղաքական մտքի թշվառությունը, մառազմը, ցինիզմը, պրիմիտիվությունը, նագլիությունն ու «պոֆիգիզմը»՝ հասկանում եմ, որ ազգովի դեգրադացվել , անդեմ ու ամոռալ ենք դարձել…
Ողորմելին մեր ողբերգություն է, մեր խաչը, մեր ամոթն ու խարանը, որն ամենօրյա ռեժիմով հանդուրժում ենք:
Լկտի լակոտներով, դիլետանտ-դեմագոգներով կակիստոկրատիա- «տականքակրատիա» է…
Նողկալի է…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more