Հուլիսի 1-ից երկկողմանի 30.000 /երեսուն հազար/ դրամանոց հատուկ թակարդներ վարորդների համար:
Թբլիսյան խճուղին վերանորոգելուց հետո երկկողմանի երթեվեկության թույլատրելի արագությունը սահմանված էր 80 կմ/ժ /տուգանվում էր 90-ից ավել արագությունը/: Հուլիսի 1-ից Թբլիսյան խճուղու՝ հյուսիսային ավտոկայանի մոտից, Երեվան մտնելուց դրված է նոր արագաչափ ու անուղղակի ու քողարկված արագության սահմանափակումը դարձվել է 60 կմ/ժ՝ դնելով 80 կմ/ժ երթեվեկության ավարտի նշան: Այսինքն Երեվան մտնող վարորդները 90 կմ/ժ արագությունից պարտավոր են իջեցնել մինչեվ 60 /70 չտուգանվող/, այլապես տուգանվող գումարի չափը կլինի 20-ից ավել կմ/ժ արագության համար՝ որը 30.000 է: 80 կմ/ժ արագությամբ երթեվեկելու թույլտվությունը հանող նշանը, իներցիայով դառնում է անկատելի նամանավանդ երեկոյան ժամերին:
ԵԹԵ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է, ԱՊԱ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՀՍՏԱԿ 60 ԿՄ/Ժ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ /ԻՆՉՊԵՍ ԴՐՎԱԾ ԵՆ ՇԱՏ ՎԱՅՐԵՐՈՒՄ/ ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿԻՐԱՌԵԼ ՌԵԲՈՒՍԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԲԻԶՆԵՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ՈՐԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԳԱՆՁԵԼՆ Է: Ի ՄԻՋԱՅԼՈՑ ՀԱՆՎԵԼ Է ՆԱԵՎ 80 ԿՄ/Ժ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԱՐԱԳԱՉԱՓԸ, ՈՐԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՈՒՄ, ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՌՈՒՄՈՎ:
Հայկ Բերիկյանի գրառումը
Ֆեյսբուք