▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատված «Parking City Service» ՍՊԸ-ի ‪‎մարազմ-գրությունից‬

Հատված «Parking City Service» ՍՊԸ-ի ‪#‎մարազմ_գրությունից .
«...Ընկերությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ Ընկերությունը հանրությանը ծառայություններ չի մատուցում (1) և ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի (2) ...» ‪#‎մարազմ

Ես էլ հարցեր ունեմ.
(1) Ասում էին, որ վճարովի կայանատեղիները մեր մեքենաների անվտանգության համար են, ոնց որ թե՞... Դա հանրային ծառայություն չէ՞: Թե իրականում նպատակն այլ է. եկամուտ բերելը՞: Այդ պարագայում ինչո՞ւ է գումարը գանձվելու մասնավոր ընկերության կողմից, որը, ոնց գցում-բռնում եմ, միայն եկամտային հարկ է մուծելու, այլ ոչ թե գնալու է քաղաքային բյուջե:
(2) Ինչու, շուկայում մրցակից ո՞ւնի տվյալ ընկերությունը, երբվանի՞ց... Ինչքանով գիտեմ, չունի... թե կյանքից հետ եմ ընկել՞՞...

Հավելված.
* Սեփական քաղաքում՝ կենտրոնում (Մաշտոցի պողոտա, Տերյան փողոց, Մոսկովյան փողոց և այլն) ու ոչ միայն, մեքենան կանգնացնելու համար մարդ պետք է գումար տա, որ ի՞նչ լինի...
* Պետական կառույցների մոտ ինչո՞ւ չկան կարմիր գծեր... Ամենաշատը մեքենա այդ վայրերում է կայանում օրվա ընթացքում... «Թոթոլ փող բերող» հատվածներ են:

Հ.Գ. Ոնց գցում-բռնում եմ, այս տարբերակն ա.
«Parking City Service» Դրամապանակադատարկիչ Բաժնետիրակալական Ընկերություն. «Դուք գումար ունե՞ք... Ուրեմն մենք գալիս ենք»
/©Հովազ/

Ալբերտ Ունուսյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more