▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավաքականը պետք է ղեկավար հայաստանցի

«Մենք չպետք է վախենանք ֆուտբոլիստների անուններից, այլ պետք է ուղղակի ցույց տանք հեռանալու դուռը: Որպեսզի չմտածեն, որ հավաքականը տուրիստական կազմակերպություն է, գան ուղղակի հարազատներին տեսնելու համար: Կանենք այն, ինչ արեցինք այն ժամանակ, ևկունենանք պատվով, թասիբով Հայաստանի հավաքական: Հայաստանի ազգային հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ»,- այսօր հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Երկու մտքի հետ էլ լիարժեք համաձայն եմ:
Ինձ էլ ինչ-որ պահից թվացել է, որ մեր հավաքականի անհաջողությունների հիմնական պատճառն ոչ այնքան հավաքականի մարզիչն է, որքան՝ կարգապահական խնդիրները, «աստեղային» բարդույթները, հավաքականի դերի նսեմացումը: Կոնկրետ փաստեր ու ֆուտբոլիստների անուններ չեմ կարող նշել, բայց զգում եմ, որ այդ երևույթը կա: Այլապես դժվար է պատկերացնել հավաքականի այսօրվա ֆիասկոն՝ նման կազմ ու պոտենցիալ ունենալու պարագայում:
Հավաքականը պետք է ղեկավարի հայսատանցի մասնագետ: Գոնե առայժմ ու ոչ միայն այն պատճառով, որ նա ավելի լավ է ծանոթ մեր ֆուտբոլիստների մենթալիտետին, այլ նաև այն հիմքով, որ այսօր, այս պահին մեր հավաքականը չունի հավակնություններ, ըստ այդմ՝ պետք չէ մեծ փողեր շռայլել՝ դրսից մասնագետ հրավիրելու համար: Հավաքականի համար՝ հիմա անցումային փուլ է ու որևէ հայաստանցի մասնագետի հիմնական առաքելությոնն է՝ հաղթահարել այս վիաճակը, թիմը բերել զրոյական վիճակի: Կգա նոր ցիկլ, կդրվեն նոր խմդիրներ, կձակերպվեն նոր ամբիցիաներ: Այնժամ գուցե հասունանա նոր մազչի անհրաժեշտություն:

Սուրեն Սուրենյանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more