▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավնեցաք հավնեցաք, չհավնեցաք` ինչ ընեմ. Արա Գյուլեր

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի  է ունեցել  ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող աշխատանքների ցուցահանդեսը, որում  ներառված են  լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում արված ավելի քան 100 լուսանկար։


«Շատ շնորհակալ եմ, որ այսպիսի բան եղավ, մենակ 130 պատկեր բերեցի հետս, 35 հատը չեմ կարող կախել, որովհետև տեղ չկա։ Հավնեցաք հավնեցաք, չհավնեցաք` ինչ ընեմ»,- ցուցահանդեսից առաջ տեղի ունեցած ասուլիսին ասել է լուսանկարիչը։

85-ամյա լուսանկարիչն անդրադառնալով  իր արմատներին` նշել է, որ հայ լինելը միշտ իր համար առավելություն է եղել. «Մամայիս կողմից 400 տարվա պոլսեցի եմ, պապայիս կողմից Շապին Գարահիսարից եմ»:

Լուսնկարչի խոսքերով ինքը երբևէ չի թաքցրել իր հայ լինելու հանգամանքը, հակառակը, միշտ օգտագործել է ցանկացած առիթ` շեշտելու իր արմատները: «Հայ լինելն առավելություն է»,- նշել է Գյուլերը:

Ինչ վերաբերում է երջանիկ օրվան` բանախոսը ասել է. «Իմ կյանքում «ամենաերջանիկ պահ» կոչվածն այդպես էլ չեղավ»:


Ասուլիսից հետո «Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի» որոշմամբ Արա Գյուլերին շնորհվել է  ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more