▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակ ինքնակայացման ճանապարհին

Հայաստանի նորագույն պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք` ժողովուրրդը, յուրաքանչյուրս արժանացանք մի կարևոր հաղթանակի. կարողացանք մեր ուզածը, որ նաև ճշմարիտն է ու արդարը, առաջ տանել հանրային խաղաղ ընդվզման ճանապարհով: Ժամանակին, երբ պատմության դասեր էի ուսանում ինձ գրավեց Հնդկաստանի անկախացման գործընթացը, հատկապես Գանդիի քաղաքացիական անհնազանդության կոչը: Միշտ համարել եմ, որ մեզ մոտ Հայաստանում նման պրոցեսներն անհնարին են. այժմ խոստովանում եմ սխալվել եմ, հնարավոր են ու այն էլ ինչպես, հնարավոր են արդեն մի շաբաթ պայքարող իմ հասակակիցների շնորհիվ, ովքեր հուլիսյան այս տապին իմ ու քո համար դուրս եկան փողոց ու նույնիսկ սեփական միջոցներով ուտելիք սառը ջուր ու նվերներ պատրաստեցին հանուն գաղափարի, հանուն այն գիտակցումի, որ մենք ենք մեր երկրի տերը, շոուբիզյան այն աստղերի, դերասան-դերասանուհիների, արվեստի ու մշակույթի գործիչների ուղղակի հետաքրքությամբ եկած ու մասնակից դարձած այն բոլոր մարդկանց շնորհիվ ովքեր ժամեր շարունակ իրենց անձնական մեքենաներով անվճար տեղափոխություններ իրականացրեցին մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Իրապես մենք այս օրերին ունեցանք քաղաքացիական հսարակության համար անհրաժեշտ շատ լուրջ նվաճումներ` արթնացած իրավագիտակցություն, պահանջատիրություն և հանուն գաղափարի քաղաքակիրթ պայքարի մարտավարություն .... Իրապես սա հաղթանակ է. հաղթանակ ինքնակայացման ժանապարհին:

 

Հեղինակ`

Արմ Հակ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more