▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակների ճանապարհ․ Շախմատիստները՝ Սերժ Սարգսյանի մասին

«Հաղթանակների ճանապարհ» ֆիլմը նվիրված է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակին, որ այսօր է՝ հունիսի 30-ին:

Նախագահի հոբելյանի առիթով այն պատրաստել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ֆիլմում, շախմատային աշխարհի վաստակաշատ և հեղինակավոր անձինք, այդ թվում՝ Հայաստանի շախմատի չեմպիոնները, ֆեդերացիայի միջազգային գործընկերները հետաքրքիր պատմություններ են պատմում Հայաստանում շախմատի զարգացման, ինչպես նաև իրենց կարիերայի ճանապարհին Սերժ Սարգսյանի ունեցած մեծագույն ավանդի մասին, երբ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը դարձավ համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող:

Ֆիլմում շախմատիստները նաև իրենց երախտիքի խոսքերը, ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղում նախագահ Սարգսյանին: Ֆիլմը եզրափակվում է յուրովի ֆլեշմոբով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more