▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հախվերդյանը հարում էր ՀՅԴ-ին, հետո՝ «Ժառանգությանը» բարևեց, հիմա էլ «սիրախաղեր» է սկսել ԲՀԿ-ի հետ...

Ամբողջ համացանցը էլի Ռուբեն Հախվերդյանի հարցն է քննարկում: Մեր հարգարժան երգահան-երգիչը նախկինում հարում էր ՀՅԴ-ին, հետո՝ «Ժառանգությանը»  բարեւեց, հիմա էլ «սիրախաղեր» է սկսել ԲՀԿ-ի հետ...
Չնայած երեւույթը տգեղ է, մեղմ ասած սիրուն չի, սակայն դա չէ խնդիրը: Ինձ զարմացնում, զայրացնում է մեկնաբանություններն այդ կապակցությամբ: «Ինքը մեր Ռուբենն է, ինքը մեր Հախվերդյանն է, իրեն ամեն ինչ կարելի է» Ինչու՞: ինչու՞ է կարելի...
Եթե Հախվերդյանն է, ժողովուրդ, ուրեմն կարելի՞ է...
Բայց հե՛նց իրեն չի կարելի, հե՛նց նման մարդիկ պետք է օրինակ ծառայեն մեզ՝ բոլորիս, հասարակ մահկանացուներիս... Եթե օրենքը բոլորի համար է, ապա բարոյականությունը, վարվեցողության կանոնները, սկզբունքայնությունը, անկաշառությունն ու հավատարմությունն էլ է բոլորի համար՝ տաղանդավոր, թե՛ անտաղանդ...

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ այսօր համացանցում մի տեսանյութ է տարածվել, որը ներկայացնում է Հյուսիսային պողոտայում թռուցիկներ բաժանող ԲՀԿ քարոզչական խմբի և Ռուբեն Հախվերդյանի հանդիպումը: 

Տեսանյութը` ստորև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more