▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բազկամարտիկը, պարտության մատնելով ադրբեջանցուն, դարձել է աշխարհի չեմպիոն

Վիլնյուսում տեղի ունեցող բազկամարտի աշխարհի 36-րդ առաջնությունում մրցումների առաջին օրը Հայաստանի պատվիրակները մեկ մեդալ վաստակեցին:

60 կգ քաշային Աշոտ Ադամյանը մինչև 21 տարեկանների մրցաշարում ձախ ձեռքով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նա եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի բազկամարտիկին:

Մրցանակային տեղին մոտ էր նաեւ 75 կգ քաշային Դավիթ Ներսիսյանը, որը գրոսմայստերների ձախ ձեռքով մրցաշարում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն հետո երկու պարտություն կրեց եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Այսօր բազկամարտիկները կմենամարտեն աջ ձեռքով: Հայաստանից մրցահարթակ կբարձրանան նույն Աշոտ Ադամյանը, Դավիթ Ներսիսյանը, 70 կգ քաշային Դերենիկ Ստեփանյանը, մեծահասակներից` Հայկ Աղամալյանը, Արմեն Չափուրյանը, Վրեժ Սեդրակյանը եւ գեղեցիկ սեռի մեր միակ ներկայացուցիչ Մարգարիտա Ներսիսյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more