▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բռնցքամարտիկ Տիգրան Բարեղամյանը Գերմանիայում փայլուն հաղթանակ է գրանցել և արժանացել 1-ին տեղին

Budox Europa ակումբի կազմակերպած Եվրոպայի առաջնությունում մեր հայազգի 27-ամյա բռնցքամարտիկ Տիգրան Բարեղամյանը փայլուն հաղթանակ է գրանցել`տոնելով Գերմանիայում իր արդեն 6-րդ հաղթանակը:

Օրերս Գերմանիայի Nienburg քաղաքում կայացել է  Budox Europa ակումբի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտը, որում մեր հայրենակից, գերմանաբնակ Տիգրան Բարեղամյանը (61կգ) տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել հակառակորդ` ուկրաինացի Վալիդ Բրոքսի (65կգ քաշ) նկատմամբ  և արժանացել 1-ին տեղին:

 

 

Չեմպիոն դարձած բռնցքամարտիկն այս սպորտաձևով զբաղվում է ավելի քան 18 տարի.  2015-ից` Գերմանիայում արդեն իսկ պրոֆեսիոնալ:

Սեպտեմբերի 6-ին Տիգրանը մասնակցելու է Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնությանը:

Բռնցքամարտիկն իր այս հաղթանակը նվիրել է հոր հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more