Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը, որին այս անգամ մասնակցեցին 29 երկրի 236 բռնցքամարտիկներ: Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցեցին նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 անդամներ, որոնցից 3 հայրենիք վերադարձան մեդալներով, ընդ որում՝ այդ մեդալներից 2-ը ոսկե են։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 51 կգ քաշային աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անուշը եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Մերույերթ Կոնիսաբայի նկատմամբ, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն հաշվով համոզիչ առավելությամբ պարտության մատնեց լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին:
Սերբիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին:
Հայ բռնցքամարտիկները նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


