▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ըմբիշները պարգևատրվեցին ՎԲԵԹ-ի կողմից

Այս տարի Վբեթը սկսեց համագործակցություն Հայաստանի ամենամեծ նվաճումներն ունեցող մարզաձևի ներկայացուցիչների՝ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Բուդապեշտում կայացած Եվրոպայի 2022թ. առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 7 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե և 4՝ բրոնզե:

Հայկական սպորտում մեծ ներկայություն ունեցող ՎԲԵԹ-ի և Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի համագործակցության շրջանակը ներառում է ինչպես միջազգային ասպարեզում հայկական ըմբշամարտի հաջողությունների հետագա խթանումը, այնպես էլ տեղական մրցաշարերի զարգացումը և մասսայականության բարձրացումը:

Համագործակցության հիմնական ուղղություններից բացի՝ ՎԲԵԹ-ը կարևորում է նաև միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցած մարզիկների խրախուսումը: Այդ նպատակով ՎԲԵԹ-ի կողմից պարգևատրվեցին Եվրոպայի առաջնության մրցանակակիրները. բրոնզե մեդալ նվաճած մարզիկները՝ 500,000 ՀՀ դրամ, արծաթե մեդալ նվաճած ըմբիշները՝ 1,000,000 ՀՀ դրամ, իսկ ոսկե մեդալ նվաճած մարզիկը՝ 2,000,000 ՀՀ դրամ: ՎԲԵԹ-ը մշտապես կարևորել և ընդլայնել է նոր համագործակցությունները տարբեր սպորտաձևերում, ինչն էլ կօժանդակի սպորտի զարգացումը Հայաստանում և կնպաստի հայ մարզիկների միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more