▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երիտասարդին սպառնում է վտանգ՝ առողջ ընտանիք ունենալու և առհասարակ սերունդ շարունակելու

«Երիտասարդությունը ոչ միշտ է կարողանում գոհացնել ավագ սերնդին, սակայն շատ բացթողումների հետ մեկտեղ այսօր կան փայլուն երիտասարդներ, ովքեր տարբեր առիթներով բարձր են պահում Հայի պատիվը: Այսօր հայ երիտասարդին սպառնում է վտանգ՝ առողջ ընտանիք ունենալու և առհասարակ սերունդ շարունակելու: Փորձ է կատարվում արհեստածին կերպով մեր հասարակության մեջ ներմուծել արատավոր երևույթների շարք, որոնք ոչ միայն բարոյական վնաս կհասցնեն, այլև կքայքայեն փոքրաթիվ ազգի ապագան: Բարոյականությունը Աստվածատուր է և սերնդափոխության հետ չի կարող արժեզրկվել կամ ենթարկվել փոփոխությունների: Մենք այսօր մտահոգված ենք այս քաոսային երևույթների առկայությունից և կատեգորիկ դեմ ենք գենդերային քարոզչությանը, քանի որ քաջատեղյակ ենք եվրոպական երկրներում տիրող իրավիճակներին, որտեղ խրախուսվում են նման գաղափարները: Ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է և այս դեպքում ոտնահարվում է հայ ընտանիքի բարոյական կեցվածքը, արժեհամակարգը, մշակույթը և իհարկե առողջ սերունդ ունենալու հնարավորությունը: Գենդերային գաղափարախոսությունը իր իրական նպատակները փորձում է թաքցնել կնոջ և տղամարդու հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քողի ներքո, սակայն բացահայտ թիրախավորված է ընտանիքը, որը յուրաքանչյուր ժողովրդի գոյության կարևորագույն կառույցն է: Երիտասարդները ունեն բազում առաջարկներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մեր այսօրվա խնդրի լուծման մեջ: Մենք առաջարկում ենք, որպեսզի ստեղծվեն կրթական ծրագրեր, մշակվի համապատասխան գրականություն դպրոցականների և բուհերում սովորող ուսանողների համար, որը ոչ միայն հակաքարոզը կդառնա նմանատիպ երևույթների, այլև կունենա ուսուցողական բնույթ՝ մեր արժեքների պահպանման և առավել մանրամասն ներկայացնելու համար: Ուսուցանումը և քրիստոնյա հայի արժանի դաստիարակումը ամենա մեծ զենքը կարող է հանդիսանալ նմանատիպ քայքայիչ երևույթների նկատմամբ: Երիտասարդները պատրաստ են մասնակցել այդ ծրագրերի ստեղծման աշխատանքներին և համագործակցել կրթության և գիտության նախարարության հետ: Նաև ցանկանում եմ նշել, որ մեկ այլ այլասերվածության քարոզ էլ կատարվում է՝ համասեռամոլ մարմնավաճառների կողմից, մեր քաղաքի կենտրոնում, նախկին Կիրովի անվան մանկական զբոսայգում: Այս հարցը նույնպես գտնվում է երիտասարդների ուշադրության կենտրոնում և թե ստորագրահավքների, թե ակցիաների և թե նամակների միջոցով, փորձում ենք մշտապես ուշադրության կենտրոնում պահել տվյալ զբոսայգու բարեկարգման հարցը և ակնկալում ենք շուտափույթ լուծման: Երիտասարդությունը ցանկանում է ապրել բարոյականությամբ լի միջավայրում և պատրաստ է ամեն կերպ աջակցել ավագ սերնդին և առհասարակ բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգ են Հայ ազգի արժանապատիվ ապագայով»:

 

«Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more