ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Լիտվայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ 2013 թվականի վերջին Վիլնյուսում լույս է տեսել «Կրանտաի» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարը: Ամսագրում ներկայացված է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը և մշակութային կյանքը:
Ամսագրում անդրադարձ է կատարվում Արենի հնավայրին, հայկական ճարտարապետական ազգային ավանդույթներին, երաժշտարվեստին, թատրոնին և կինեմատոգրաֆիային՝ ակունքներից մինչև մեր օրերը: