▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՊԱՌՆԱՑԵ՞Լ Է ֆրանսիացի ԼՐԱԳՐՈՂԻՆ

Նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահից:

Այս մասին գրում է  PanARMENIAN.Net-ը` հղում անելով ֆրանսիական անկախ լրագրող Ժան Էկիյանը: Համաձայն ֆրանսիական « La Tribune de Lyon » պարբերականի, ՀՀ նախագահին դուր չի եկել Օլիվիե Միշելի` Հայաստանում առկա կոռուպցիայի և պաշտոնական Երևանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մասին հարցը:

«Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով նախագահի պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,-հայտարարել է լրագրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more