Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հայտարարությունը․
«Կարծես հայ պուտլերականները տարակուսած են, որ Ադրբեջանը ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային։ Իհարկե կտարակուսեն, չէ՞ որ հայ ռսամոլները չեն գիտակցում, որ Ուկրաինայում է որոշվում առաջադեմ քաղաքակրթության ապագան։ Եվ հենց այդ հանգամանքից ելնելով, նույնպես ժողովրդավարական, առաջադեմ Ադրբեջանն իր ավանդն է դնում համաշխարհային քաղաքակրթության, ժողովրդավարության հաղթանակի գործում։ Ադրբեջանի ժողովրդավարությունը շեշտվեց նաև ԵՄ-ի կողմից՝ էներգետիկ պայմանագրով, ընդդեմ բռնապետական պուտինյան ռեժիմի։ Հիշենք նաև, որ ժողովրդավարական, առաջադիմական Ուկրաինան մշտապես աջակցել է Ադրբեջանի միջազգային նորմերով ճանաչված տարածքային ամբողջականությանն, ընդդեմ բռնապետական, սեպարատիստական, կոռումպացված ղարաբաղյան կլանի, ողջունելով Ադրբեջանի փառահեղ հաղթանակը 44-օրյա պատերազմում։ Մենք Հայաստանի ժողովրդավարական, առաջադեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս ողջունում ենք ժողովրդավարական Ադրբեջանի հետևողական քայլերն ուղղված համաշխարհային, առաջադեմ քաղաքակրթության հաղթանակին ընդդեմ պուտլերական ռեժիմի, թեկուզ Հայաստանի ոչնչացման և հայ ժողովրդի ցեղասպանության հաշվին։
Հայաստանի քաղաքացիական հասարակություն»։
|