▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ սամբիստ Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ սկսեցին մրցելույթները և նվաճեցին առաջին մեդալները:
Մարզական սամբոյի 64կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների արժանացան, համապատասխանաբար՝ Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի՝ 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:
Իսկ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը, պարզապես գերազանց ելույթներ ունեցավ:
Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Վաղը ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը /58կգ/, Արամ Աղաջանյանը /71 կգ/, Վահագն Չալյանը /88կգ/, Նորիկ Խուրշուդյանը /+98կգ/, կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը /54 կգ/ և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը /98 կգ/:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more