▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ թաեքվոնդոյիստը հնարավորություն կունենա պայքարել բրոնզե մեդալի համար

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Երեմյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:

Արդեն հայտնել էինք, որ հայ մարզիկը  քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբերտ Գաունին: Քանի որ ռուս մարզիկը դուրս է եկել եզրափակիչ, Արման Երեմյանը հնարավորություն է ստացել՝ պայքարել բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ մենամարտում նա կմրցի  նորվեգացի Ռիչարդ Օրդեմանի հետ: Հաղթելու դեպքում բրոնզե մեդալի համար կպայաքարի պորտուգալացի Ժուլիո Ֆերեյրայի դեմ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more