▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայասի Գրուպ»-ը չի վճարում քաղաքացիների աշխատավարձը․ դիմել են Վարդան Ղուկասյանին

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում ներկայացրել է աշխատավարձերի ուշացումից բողոքով  հերթական քաղաքացու նամակը․ այն ներկայացնում ենք ՝ առանց մեկնաբանության․

«Բարև Ձեզ, հարգելի պ. Ղուկասյան․ 
Ձեզ դիմում եմ խնդրանքով, Ոսկեվազի «Հայասի Գրուպ» կոնյակի գործարանի աշխատակիցների աշխատավարձերի համար։ 
Հոկտեմբեր, Նոյեմբեր և Դեկտեմբեր ամիսների աշխատավարձերից ոչ մի դրամ չի փոխանցվել, Սեպտեմբեր ամսվա աշխատավարձը տրվել է դեկտեմբեր ամսին՝ կես-կես վճարումով։ Խոստացել են մինչև այսօր փոխանցել մնացածը և չեն փոխանցել։ 
Վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր խոստացել են փոխանցել և ոչ մի դրամ չի փոխանցվել։ 
Աշխատանքից դուրս չեն գալիս և չեն բողոքում այն մտքով, որ իրենց այդքան ամսվա աշխատածը չի վճարվի։ 
Եվ սա երկար տարիների պատմություն ունի։ 
Գործարանը պատկանում է նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more