▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աջափնյակում

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աջափնյակում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Հայաստան դաշինք»-ի` Աջափնյակում ընթացող հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանն արձանագրեց. «Նիկոլ Փաշինյանն 8 տարի որպես իշխանություն, դրանից առաջ էլ մի 10 տարի էլ որպես ընդդիմություն գոռում էր` մարտի 1, մարտի 1: Մի քանի անգամ ասել է` գործը բացահայտված է, բայց որևէ արդյունք չկա: Ու գիտե՞ք ինչի, որովհետև ամեն անգամ, հենց որ քննությունը շարունակվում է, դուրս են գալիս իրենց հետքի վրա: Այդ սադրիչն ու կազմակերպիչն ինքն է եղել: Էսօր հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի: Ռոբերտ Քոչարյանն իր ապօրինի որոշման արդյունքում նստել ա, հիմա իր հերթն ա: Ինքը նստելու ա շատ երկար, որովհետև հայրենիք ա հանձնել ու 5000 մարդու գլուխ ա կերել: Ինքը դրա համար պատասխան է տալու»:

***

«Վերջին տարիներին Աջափնյակ բառն ամենաշատը հնչել է Աջափնյակ մետրոյի կայարանի համատեքստում: Տիգրան Ավինյա′ն, վերջը ո՞ւր ա էդ կայարանը: Աջափնյակի բնակիչներն ամեն օր այդ հարցը տալիս են: Բայց դուք, օրինակ, գիտե՞ք, որ 1,8 միլիարդ դրամ տրվել է միայն նախագծին ու ծավալաթերթին: Քրեական գործ էլ է հարուցված: Քրեական գործը կա, կայարանը չկա, միլարդները վատնված են` մեր բոլորի վճարած հարկերից հավաքված միլիարդները: Այս մարդիկ, որ խոսում են խաղաղության խաչմերուկի, ԹՐԻՓՓ-ի, Ակադեմիական քաղաքի մասին, 8 տարում մի հատիկ մետրոյի կայարան չկարողացան սարքել»,- այսօր կայացած հանրահավաքի ժամանակ արձանագրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

***

«Մետրոյի Աջափնյակի կայարանն ու Ակադեմիական քաղաքները կարելի է քույր քաղաքներ հռչակել: Այնինչ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ 159 միլիոն դրամ գումար տրամադրվել է միայն իրազեկման ակցիաների համար: Հետո էլ զարմանում ենք, թե ոչ մի նոր բան չի կառուցվել, բայց 8 միլիարդ դոլարով ավելացել է պետական պարտքը: Մենք ու մեր երեխաներն ենք այդ գումարը փակվելու, իրենք չեն փակվելու»,- Աջափնյակում հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more